Իշխան Զաքարյանը պարզաբանում է, թե ինչու չվերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահության կազմում
ПОЛИТИКАԱյսօր՝ փետրվարի 18-ին, Երևանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, ԵԿՄ մարզային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:
Համագումարին միաձայն ընտրեցին վարչության նախագահության անդամներին: Վերընտրվեցին գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը համագումարին ներկա չէր և, փաստորեն, այս անգամ չվերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահության կազմում:
Past.am-ի թղթակիցը կապ հաստատեց Իշխան Զաքարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու ինքն այսօր ներկա չէր ԵԿՄ համագումարին, վերջինս պատասխանեց. «Ես շուրջ 1.5 տարի առաջ դիմում եմ գրել ԵԿՄ վարչությունից դուրս գալու համար, հետևաբար, չէի կարող վերընտրվել ԵԿՄ նախագահության կազմում»:



