Վենեսուելան նորից երկարացրել է 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամների շրջանառության ժամկետը
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայում ավելի վաղ շրջանառությունից հանված 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամների շրջանառության ժամկետը չորրորդ անգամ է երկարացվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Նիկոլաս Մադուրոն ստորագրել է հրաման՝ 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամների գործողության ժամկետը մինչեւ մարտի 20-ը երկարացնելու մասին»,- գրել է երկրի փոխնախագահ Տարեք Էլ Աիսսամին իր Թվիթերում։
2016-ի դեկտեմբերի կեսերին նախագահ Մադուրոն հայտնել էր, որ 72 ժամում շրջանառությունից հանվելու են 100 բոլիվար արժեքով թղթադրամները, որոնց արժեքը սեւ շուկայում այն ժամանակ հավասար էր ԱՄՆ 2․5 ցենտի։ Սակայն հետո այդ որոշման ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է։
Էլ Աիսսամիի կարծիքով 100 բոլիվարանոցների շրջանառության ժամկետի երկարաձգումը թույլ կտա կայունացնել ո ւ ամրապնդել երկրում գործածվող փողերի վիճակը։
Վենեսուելայի իշխանությունները հրաժարվում են ընդունել, որ ազգային արժույթի արժեզրկումը օբյեկտիվ պատճառներով է, ու դրանով մեղադրում են աջ ուժերին, որոնք Վաշինգթոնի ու Մայամիի հրամանով «փոխանակման մաֆիայի» միջոցով ազդում են արժույթի վրա։



