Գրեթե բոլոր կուսակցությունները փորձել են թարմացնել կուսակցության կադրային կազմը. «Հրապարակ»
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է:
«Այս ընտրությունները տարբերվում են նախորդներից նրանով, որ գրեթե բոլոր կուսակցությունները փորձել են թարմացնել կուսակցության կադրային կազմը և երիտասարդների ներգրավել ցուցակներում։ Եթե դա նորմալ է նորաստեղծ կուսակցությունների և դաշինքների դեպքում, ապա այն կուսակցությունների, որոնք հին են, և որտեղ կենաց-մահու պայքար է գնում ցուցակում տեղերի համար, դա բավականին զարմանալի է և ողջունելի։
Այդպիսի երիտասարդացում կա ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ «Հայկական վերածնունդի» ցուցակներում, որտեղ նոր և լայն հանրությանն անհայտ անուններ են հայտնվել։ Բավականին թվով երիտասարդներ կան նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում», «Ազատ դեմոկրատների» ցուցակում։ Հուսանք՝ սա շիրմա չէ, և երիտասարդները կմտնեն խորհրդարան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



