Վրաստանի դատախազությունը հրաժարվել է հաստատել պատրիարքի նկատմամբ մահափորձի վարկածը
МЕЖДУНАРОДНОЕՆոր շրջադարձ Վրաստանի հոգեւորականի ձերբակալության սկանդալային պատմությունում, որը ըստ Գլխավոր դատախազության տվյալների, թույնը ձեռքին ուղևորվել էր բեռլինյան կլինիկա, որտեղ բուժում էր անցնում Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը։
Հոգեւորական Գեորգի Մամալաձեի ձերբակալությունից հինգ օր անց, Գլխավոր դատախազության ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշել են պարզաբանել, որ դատախազության հայտարարության մեջ ասված չի եղել, որ հոգեւորականին առաջադրված մեղադրանքում խոսքը պատրիարքին սպանելու մտադրության մասին է։
Այս հայտարարությունը առաջացրել է լրագրողների տարակուսանքը, քանի որ այն հակասում է գլխավոր դատախազի ու Վրաստանի կառավարության ներկայացուցիչների մինչ այդ արված հայտարարություններին։
Անհասկանալի է նաեւ, թե ինչու է դատախազությունը հիմա անում այդ պարզաբանումը, երբ հասարակությունն ու քաղաքական գործիչները արդեն երեք օր է մշտապես քննարկում են Իլիա երկրորդի վրա մահափորձի հնարավոր պատճառները։



