Թրամփը ներողություն է պահանջել The New York Times-ից
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times թերթից պահանջել Է ներողություն խնդրել իր վարչակազմի դեմ ուղղված եւ հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկատվության արտահոսքերի վրա հիմնված նյութեր հրապարակելու համար: Այդ մասին նա գրել Է Twitter-ի իր Էջում:
«Գաղտնի տեղեկատվության արտահոսքերը եւ նույնիսկ անօրինական արտահոսքերը Վաշինգտոնում մեծ խնդիր են արդեն մի քանի տարի,-նշել Է Սպիտակ տան ղեկավարը:-Ձախողված The New York Times-ը (եւ մյուսները) պետք Է ներողություն խնդրի: Թրամփը հավելել Է, որ նրանք, ովքեր իրականացրել են գաղտնի տեղեկատվության արտահոսքը, «բռնվելու են»:
Փետրվարի 14-ին The New York Times թերթի Էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում նշվել Է, թե այն անձինք, որոնք հետագայում ընդգրկվեցին Դոնալդ Թրամփի ընտրական շտաբում, նախքան 2016 թվականի նոյեմբերիին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները, շփվել են Ռուսաստանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ:
Ամերիկացի չորս գործող եւ նախկին պաշտոնյաների վարկածի համաձայն՝ «հեռախոսային խոսակցությունների եւ որսված հեռախոսազանգերի տվյալները վկայում են, որ 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփի շտաբի անդամները եւ նրա շրջապատի այլ մարդիկ նախքան ընտրությունները մեկ տարվա ընթացքում քանիցս կապի մեջ են մտել Ռուսաստանի հետախուզական ծառայությունների հանգուցային աշխատակիցների հետ, ասվում Է նյութում: Ինչպես պարզաբանվում Է հոդվածում, հեռախոսազրույցների վերաբերյալ նշված տեղեկությունները հավաքվել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից :
Թրամփը հերքել Է այդ տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



