ԶԼՄ-ները հրապարակել են հղի Մերիլին Մոնրոյի՝ նախկինում անհայտ լուսանկարները
ЛАЙФՀամացանցում հայտնվել են ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի՝ նախկինում անհայտ վեց գունավոր լուսանկարները: Դրանցում կինոդիվան հղի Է «Արի սեր անենք» ֆիլմում զուգընկեր Իվ Մոնտանից, այս մասին գրել Է Daily Mail-ը:
Անցյալ տարվա նոյեմբերին լուսանկարների շարքը, որոնք կադրերի հեղինակ եւ Մոնրոյի մտերիմ ընկերուհի Ֆրիդա Հալլն անվանել Է «հղի սլայդներ», Հոլիվուդում կայացած աճուրդում վաճառել են 2240 դոլարով: Եզակի լուսանկարների նոր սեփականատեր Է դարձել Թոնի Մայքլսը, որն իր ձեռքբերումից բաժին Է հանել հրատարակությանը:
Հրատարակությունը գրում Է, որ Մորոն ցանկանում Էր երեխաներ ունենալ, բայց արդպես Էլ չի կարողացել ծննդաբերել: Նա երեք վիժում Էր ունեցել նախքան այդ երեխայի կորուստը: Նա տառապում Էր Էնդոմետրիոզով, բայց չԷր կորցրել մայր դառնալու հույսը: Սակայն, մինչ օրս հայտնի չԷ, թե ինչ պատճառով Է կինոդիվան կորցրել փոքրիկին, որով հղի Է հրապարակված լուսանկարներում:
Լուսանկարներն արվել են 1960 թվականի հուլիսին Նյու Յորքում՝ «Անդադրումները»(The Misfits) կինոնկարի նկարահանումների միջեւ ընկած ընդմիջումներում: Լուսանկարներում 20-րդ դարի սեքս-սիմվոլը 34 տարեկան Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



