Գիտնականները հայտնաբերել են Չերչիլի՝ նախկինում անհայտ խոհապատումն արտաերկրային կյանքի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի գիտնականները հայտնաբերել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի՝ նախկինում չհրապարակված գրվածքը՝ նվիրված արտաերկրային կյանքի գոյությանը, այդ մասին փետրվարի 15-ին հայտնել Է Nature հրատարակությունը:
11-Էջանոց ձեռագիրը պահվում Էր Ֆուլթոնում Չերչիլի թանգարանում, որտեղ այն հայտնվել Է մասնավոր հավաքածուից: Դատելով ըստ ամենայնի՝ գործը գրվել Է 1939 թվականին եւ նախատեսված Է եղել թերթում հրապարակման համար, սակայն այդպես Էլ երբեք չի տպագրվել:
«Մենակ ենք արդյոք մենք Տիեզերքում» վերտառությամբ խոհապատման մեջ քաղաքական գործիչը շատ հարցերում կանխագուշակում Է արդի աստղակենսաբանության հայացքները, գրում Է Nature-ը: Նա «բազմացման եւ աճման» ունակությունը սահմանում Է որպես ամբողջ կենդանական աշխարհի գլխավոր հատկությունը, գրում Է կյանքի սկզբնավորման համար ջրի սկզբունքային նշանակության մասին, ինչպես նաեւ նկարագրում Է այն հասկացությունը, որն այժմ հայտնի Է որպես աստղերի «բնակելիության գոտի»:
Հենվելով Կոպեռնիկոսի սկզբունքի վրա՝ Չերչիլը հանգում Է այն եզրակացության, որ Տիեզերքը չափազանց մեծ Է, որպեսզի Երկիրը եզակի լինի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



