Ցեղասպանության հետևանքների վերացման իրավական թղթածրարի փաթեթի պատրաստումը չի սահմանափակում այլ մեթոդների միաժամանակյա կիրառումը
ПОЛИТИКАՀայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական թղթածրարի հայեցակարգային փաթեթի մշակումը չի սահմանափակում իրավական մեթոդների ամբողջ բազմազանության կիրառումը:Արմենպրես-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց պետական հանձնաժողովի գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը:
«Այսօր կա այն հիմնական առանցքը, որի շուրջ առաջիկա տարիներին շարունակվելու է այդ աշխատանքը: Վստահ եմ, որ այս ուղղությամբ ևս ունենալու ենք հաջողություններ: Այն դեռ աշխատանք է պահանջելու, բայց չի սահմանափակում իրավական մեթոդների ամբողջ բազմազանությունը, այսինքն` նախատեսվում է, որ նման գործընթացներ կարող են զարգանալ զուգահեռ և տարբեր մակարդակներում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շրջանակներում ձևավորված հանձնախմբի ղեկավար Գագիկ Հարությունյանն սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հիմնահարցերի փաթեթը պաշտոնապես ներկայացվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Փաստաթուղթը նախատեսված է ծառայողական օգտագործման համար և հրապարակման ենթակա չէ: Նախատեսվում է նոյեմբերի 20-21-ին քննարկվելու է նշյալ փաստաթուղթը:



