Սպիտակ տունը կրկին բաց կլինի հանրային այցելություններ համար
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տունը կրկին բաց կլինի հանրային այցելություններ համար, հաղորդում է FoxNews–ը՝ վկայակոչելով ԱՄՆ–ի առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարությունը։ Սպիտակ տունը փակ էր այցելուների համար նախագահ Թրամփի երդմնակալության օրվանից՝ հունվարի 20–ից։ Հանրային այցելությունները կվերսկսվեն մարտի 7–ին։
«Ես շատ ուրախ եմ կրկին բացել Սպիտակ տան դռները հարյուր հազարավոր այցելուների առջեւ։ Սպիտակ տունը կարեւոր պատմական տեսարժան վայր է, եւ մենք ոգեւորված ենք դրա պատմությունը եւ գեղեցկությունը կիսելու հնարավորությունից», – ասված է Մելանյա Թրամփի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ–ի առաջին տիկինը մտադիր է բնակվել Սպիտակ տանը Նյու Յորքում սովորող որդու՝ Բարոն Թրամփի ուսումնական տարվա ավարտից հետո։
1
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего



