Դեբեդ գետից 5-ամյա տղա երեխայի դի է դուրս բերվել. երեխան ջրահեղձ է եղել
ОБЩЕСТВОԼոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր առավոտյան հայտնաբերվել է 2013թ.-ին ծնված տղա երեխայի դի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ այդ մասին ահազանգ է ստացվել առավոտյան:
Հարցին՝ լուրերը, որ երեխայի դին հայտնաբերվել է Դեբեդ գետում իրականությանը համապատասխանո՞ւմ են, ոստիկանությունից պատասխանեցին, թե հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։
Կայքի տեղեկություններով՝ մինչ մանկապարտեզում կնկատեին երեխայի բացակայությունը, նրա դին հայտնաբերել են Դեբեդ գետում։ Երեխան 1 շաբաթ էր, ինչ հաճախում էր նշված մանկապարտեզը։



