«Միշտ հիասթափվում ես, հետո՝ քեզ հավաքում, գնում առաջ ու մոռանում». բացահայտում ենք Ելենա Բորիսենկոյին՝ բլից հարցերի միջոցով
ЛАЙФ
Past.am-ը փորձել է բլից հարցերի միջոցով բացահայտել սիրված դերասանուհի Ելենա Բորիսենկոյին: Թե ինչքանով է դա մեզ հաջողվել, թողնում ենք Ձեր դատին:
- Ձեր օրը սկսվում է...
- Շներին տանում եմ Օպերայի հրապարակ՝ զբոսնելու: Ամռանը՝ առավոտյան 6-ին, ձմռանը՝ 7-ին:

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Լավ երաժշտությունը, գիրքը, ֆիլմը, լավ մարդիկ:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Նույնն է, ինչ սերը:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Մայրիկիս:
- Կյանքում երբեք չեք ների...
- Կներեմ ամեն ինչ:

- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Չեմ կարող ասել, քանի որ միշտ հիասթափվում ես, հետո՝ քեզ հավաքում, գնում առաջ ու մոռանում:
- Մի բան, որի համար շատ եք փոշմանել:
- Փոշմանել եմ, որ 90 թվականին, երբ դպրոցն ավարտեցի, չգնացի Մոսկվայում սովորելու, այլ մնացի Երևանում:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Այո, եղել է. ֆանտաստիկ, ռոմանտիկ, աննորմալ, ոչ հայաստանյան:

- Երբ բարկացած եք...
- Շատ ծայրահեղ եմ. կա՛մ հիստերիկ բաներ եմ անում, կա՛մ լաց եմ լինում:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Գանգրահեր, կապուտաչյա երկիրն է, որն այլևս գոյություն չունի:
- Ամենաշատը երազում եք...
- Ապրել հենց այդ՝ իմ երազած երկրում:
- Երբեք չեք փորձի...
- Կփորձեմ ամեն ինչ:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Այն վայրն է, որտեղ քեզ սիրում են:
- Միշտ վախեցել եք...
- Չեմ վախենում:

- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Աշնան:
-Իր, որ միշտ Ձեզ հետ է:
- Երևի հեռախոսը: ))
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Ներելը:
- Այս պահին կուզենայիք...
- Որ Ռոման Մուշեղյանն իր «Աղոթք» ֆիլմի նկարահանումները վերջացնի:
- Ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Կարծես թե բոլոր հարցերը տվեցիք: ))
- Եվ վերջում...
- Ժպտացե՛ք:
Մարիամ Նալբանդյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
4
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
5
Самвел Карапетян: На завтрашнем судебном заседании поймем существует ли справедливость в Армении