Հայաստանի որոշ հատվածներում բուք է, շուրջ 20 բնակավայրերում ձյուն է տեղում
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Ճամբարակի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Գնդեվազ–Ջերմուկ հանրապետական նշանակության ճանապարհին եւ Մ2 միջպետական ճանապարհի Սարավան–Զանգեր հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-50 մ:
Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:



