Ереван, 08.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հոգեբանական 10 զիլ փաստեր մեր մասին, որոնք մենք չգիտեինք

ЛАЙФ

Մարդու ուղեղը բազմաթիվ գաղտնիքներ է պարունակում, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ կարող ենթադրել։ Ահա 10 հետաքրքիր հոգեբանական փաստեր, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատում մեր մտածողությունը։

 

 Մենք դժվարությամբ ենք ընկալում կարմիրի և կապույտի համադրությունը

Չնայած այս գույներն օգտագործվում են շատ երկրների ազգային դրոշների վրա, այնուամենայնիվ, դրանց համադրությունը դժվարությամբ է ընկալվում մեր տեսողության կողմից, երբ դրանք միմյանց կողքի են դրված։
Սա կատարվում է «քրոմոստերեոպսիս» կոչվող երևույթի պատճառով, որը հանգեցնում է  նրան, որ որոշ գույներ ավելի արտահայտիչ են դառնում, մյուսներն՝ «անհետանում»։ Սա գրգռում է ու հոգնեցնում աչքերը։ Ամենից շատ այս էֆեկտն առաջանում է կապույտի ու կարմիրի, ինչպես նաև կարմիրի ու կանաչի համադրությունից։

   Մենք իրերն այնպես չենք ընկալում, ինչպես տեսնում ենք

Քեմբրիջի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ «Կաևրոր չէ, թե ինչ դասավրովածություն ուենն բառրեը, կարևրոն այն է, որ դարնց աջառին ու վեջրին տաեռրն իրնեց տեուղմ լիենն»։
Նույնիսկ, եթե մյուս տառերը խառնվեն, մենք, միևնույն է, կարող ենք կարդալ նախադասությունը։ Սա տեղի է ունենում, որովհետև մարդկային ուղեղը ոչ թե բոլոր տառերն է կարդում, այլ ամբողջական բառը։ Այն մշտապես տեղեկատվությունը վերարտադրում է մեր զգացողության օրգաններից, և այն, թե ինչպես ենք մենք ընկալում տեղեկատվությունը (այս դեպքում բառերը), որպես կանոն տարբերվում է նրանից, թե ինպես ենք մենք այն տեսնում (խառնած տառեր)։

  Հաճույքները բավարարելը հետաձգելու կարողությունը ձևավորվում է մանկության հասակում

Անհապաղ հաճույքներին դիմադրելը ու դրանք բավարարելը հետաձգել կարողանալու կարողությունը ձևավորվում է վաղ մանկության տարիքում։ Մարդիկ, ովքեր վաղ տարիքից կարողանում են զսպել հաճույքների բավարարումը կամ հետաձգել այն, ավելի լավ են սովորում դպրոցում ու ավելի լավ են կարողանում հաղթահարել սթրեսն ու հիասթափությունը։

  Մեր ժամանակի 30 տոկոսը ծախսում ենք երազանքներին տրվելու վրա

Սիրո՞ւմ եք թռչել ամպերում։ Հոգեբանների համաձայն՝ մենք բոլորս սիրում ենք երազանքներին տրվել մեր ունեցած ժամանակի առնվազն 30 տոկոսի դեպքում։ Մեզնից շատերն ավելի շատ են երազում, սակայն միշտ չէ, որ սա վատ է։ Հետազոտողները պնդում են, որ մարդիկ, ովքեր սիրում են երազել, որպես կանոն ավելի հնարամիտ են ու ավելի լավ են կարողանում հաղթահարել ամենատարբեր խնդիրները։

  Սովորությունը ձևավորվում է միջինը 66 օրում

Որքան ավելի բարդ է վարքը, որը մենք ցանկանում ենք սովորություն դարձնել, այնքան ավելի շատ ժամանակ է մեզ անհրաժեշտ այն ամրապնդելու համար։ Նրանց, ովքեր ցանկանում են կանոնավոր մարզվելու սովորություն ձեռք բերել, 1,5 անգամ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քան նրանց, ովքեր փորձում են ընթրիքին մրգեր ուտելու սովորթյուն ձեռք բերել։
Նույնիսկ եթե Դուք մեկ կամ երկու օր բաց եք թողնում, դա չի ազդում սովորությունը ձեռք բերելու վրա, սակայն իրար հետևից չափից շատ բաց թողնված օրերը կարող են դանդաղեցնել գորընթացը։

 Մենք գերագնահատում ենք ապագա իրադարձությունների հանդեպ ունեցած մեր արձագանքը

Մենք այնքան էլ լավ չենք կանխատեսում ապագան։ Ավելի կոնկրետ ասած՝ մենք գերագնահատում ենք ապագա իրադարձությունների հանդեպ ունեցած մեր արձագանքն ու պատկերացումները՝ անկախ դրանց դրական կամ բացասական լինելուց։

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ կարծում են, թե դրական իրադարձությունները, ինչպես, օրինակ, ամուսնությունը կամ խոշոր շահումն իրենց ավելի երջանիկ կդարձնի, քան իրականում տեղի է ունենում։ Նույն կերպ մենք կարծում ենք, որ բացասական իրադարձություններն, ինչպես, օրինակ, աշխատանքը կորցնելը կամ դժբախտ պատահարն է, մեզ մոտ ավելի շատ ընկճվածություն կառաջացնի, քան իրականում դա կարող է լինել։

 Մենք մեղադրում ենք մեկ այլ մարդու և ոչ թե իրավիճակին (կամ իրավիճակին և ոչ թե ինքներս մեզ)

Հիշեք այնպիսի դեպք, երբ Դուք սպասել եք հանդիպումից ուշացող մեկին։ Ամենայն հավանականությամբ, Դուք նրա ուշացումը բացատրել եք այդ մարդու անպատասխանատվությամբ ու անփութությամբ։ Հակառակ իրավիճակում Ձեր սեփական ուշացումը Դուք բացատրում եք արտաքին գործոններով, ինչպես, օրինակ, ճանապարհատրանսպորտային խցանումների առկայությամբ։

Հոգեբանության մեջ սա անվանում են «սոցիալական ընկալման հիմնարար սխալ», որը վերաբերում է մյուս մարդկանց վարքն անձի ներքին առանձնահատկությունների հիման վրա, իսկ սեփական վարքն՝ արտաքին գործոններով բացատրելուն («ես այլ ընտրություն չունեի», «բախտս չբերեց»)։

Ցավոք, նույնիսկ գիտակցելով մեր անարդար դատելու հակումը՝ մենք, միևնույն է, շարունակում ենք կրկնել այդ սխալը։

 Ընկերների քանակությունը սահմանափակ է

Նույնիսկ եթե մենք կարող ենք հպարտանալ սոցիալական ցանցերում մեր ունեցած հազարավոր ընկերներով, իրականում մեր ընկերները շատ ավելի քիչ են։ Հոգեբաններն ու մարդաբանները պնդում են, որ մոտ կապերի քանակը, որը կարող է ունենալ մարդը, տատանվում է 50-150-ի սահմանում։

   Մենք գիտենք՝ ինչպես անել այնպիսի բաներ, որոնք նախկինում երբեք չենք արել

Պատկերացրեք, որ նախկինում երբեք iPad չեք տեսել, սակայն այն նվիրել են Ձեզ ու առաջարկել գիրք կարդալ դրանով։ Դեռ մինչև Դուք կմիացնեք iPad-ն ու կսկսեք օգտագործել այն, Ձեր ուղեղում արդեն իսկ պատկերացումներ կլինեն այն մասին, թե ինչ տեսք կունենա գիրքն էկրանի վրա, թե ինչ գործառույթներից կարող եք օգտվել և թե ինչպես պետք է օգտվեք դրանցից։

Այլ կերպ ասած՝ Դուք ունեք պլանշետով գիրք կարդալու «մտավոր մոդելը», նույնիսկ եթե երբեք չեք արել դա նախկինում։ Ձեր «մտավոր մոդելը» կտարբերվի այն մոդելից, որն ունի այն մարդն, ով էլեկտրոնային գրքեր է կարդացել, և նրանից, ով ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում iPad-ն ընդհանրապես։ Այս մոդելները հիմնվում են ոչ ամբողջական փաստերի, անցած փորձի ու ինտելեկտուալ պատկերացումների վրա։

            Աղբյուրը`  Blog.1in.am

Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелей