Այս ապօրինի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը. Ր. Հովհաննիսյան
ПОЛИТИКАԱրդեն հայտնել ենք, որ այսօր ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագիրը: Past.am-ի փոխանցմամբ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրը որակել է «պատմական», որովհետև միացել են փորձառու դիվանագետը, ռազմական գործիչն ու այլ անձինք:
«Մենք ասում ենք այո՛ Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախի տարածքային ամբողջականությանը և հայ զինվորին, որն այսօր կանգնած է մեր սահմանի վրա: Հանուն մեր կորուստների և մեր հերոսների. և նրանց, որոնք այսօր ճաղերի հետևում են որպես քաղաքական բանտարկյալ, այս պայքարը պետք է տանենք: Հաջողություն ենք մաղթում բոլոր մյուս դաշինքներին, ընդդիմադիր ուժերին, վստահ ենք, որ այս ապօրինի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը, մենք միասին պետք է բերենք Հայաստանի սահմանադրականությունը, անկախությունը և ազատությունը»-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լևոն Փանոսյան



