ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ հանդիպում կանցկացնի ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 13-ին հանդիպում կանցկացնի նախօրյակին ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՄԱԿ-ի կենտրոնակայանի մի աղբյուր:
Ըստ նրա տեղեկատվության՝ հանդիպումը կլինի փակ եւ կկայանա օրվա երկրորդ կեսին՝ ահաբեկիչներից կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտների պաշտպանության շուրջ բանավեճերից հետո: Այն հավանաբար կմեկնարկի Նյու Յորքի ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով երեքշաբթի ժամը 02:00-ին):
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ խորհրդակցություն անցկացնելու պահանջով դիմել են ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան: Ինչպես սպասվում Է, առաջիկա կոնսուլտացիաներում կառաջարկվի հայտարարություն ընդունել Փենյանի գործողությունների դատապարտմամբ:
ՑՏԱԿ հյուսիսկորեական լրատվական գործակալության տեղեկատվությամբ՝ բալիստիկ հրթիռի փորձարկումը, որը ԿԺԴՀ-ի կողմից անցկացվել Է փետրվարի 12-ին, հաջող Է եղել:
Նշվում Է, որ Pukguksong-2 բալիստիկ հրթիռի արձակում, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել, անձամբ ղեկավարել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



