Հունաստանում Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբ են վնասազերծել
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի Սալոնիկ քաղաքում մասնագետները Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ են վնասազերծել: Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, ռումբը հայտնաբերվել է լցակայանի տարածքի ընդարձակմանն ուղղված հողագործական աշխատանքների ժամանակ` 1.5 մետր խորության վրա:
Ռումբը հայտնաբերելուց հետո դուրս է բերվել և ոչնչացվել է քաղաքից դուրս գտնվող ռազմաբազայի տարածքում:
Հունական բանակի ներկայացուցիչ գնդապետ Նիկոս Ֆանիոսը հայտնել է, որ 125 կգ կշռող ամերիկյան ռումբը լուրջ կոռոզիայի է ենթարկվել, սակայն պայթուցիչ մասն անվնաս է եղել: Ռումբի վնասազերծման համար մասնագետներին մեկ ու կես ժամ է անհրաժեշտ եղել:
Հաղորդվում է, որ ռումբի հայտնաբերման վայրից երկու կմ հեռավորությամբ գտնվող բոլոր շուրջ 70 000 մարդկանց տարհանել են տեղանքից, որոնք ավելի ուշ վերադարձել են իրենց տները:



