Գերմանիան ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող ԻՊ-ի ահաբեկչի ձերբակալման միջազգային հրաման է տվել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Դաշնային դատախազությունն առաջին անգամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի համար ձերբակալման միջազգային հրաման է տվել: DW.com-ի հաղորդմամբ` վերջինս մեղադրվում է ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն իրականացնելու մեջ:
Գերմանական պարբերականի տվյալներով` Քրեական գործերով դաշնային գերատեսչությանը, բազմաթիվ զոհերի շրջանում հարցում անցկացնելով, հաջողվել է պարզել ԻՊ-ի բարձրաստիճան անդամի ինքնությունը, որը պատասխանատու է Իրաքի հյուսիսում հազարավոր եզդի կանանց ստրկացման համար:
Աղբյուրի հաղորդմամբ` նրա ձերբակալության հրամանն արձակվել է դեռևս 2016-ի դեկտեմբերին:
2014-ին ԻՊ-ի ջիհադականները հազարավոր եզդի կանանց ու աղջիկների էին առևանգել և ստրկացրել Իրաքի Սինջար շրջանում: ԻՊ-ի կողմից կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների զանգվածային ոչնչացման և ցեղասպանական գործողությունների հետաքննությամբ զբաղվել է ՄԱԿ-ի հանձնաժողովը:
2016-ին ավելի քան 29 000 եզդի Գերմանիայում փախստականի կարգավիճակ են ստացել:



