Աֆղանստանում «Թալիբան» շարժման առնվազն 10 գրոհային է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի հյուսիսային Բադահշան նահանգի Ջարմ շրջանում երկրի անվտանգության ուժերի իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում «Թալիբան» ծայրահեղական շարժման առնվազն 10 գրոհային է սպանվել, ևս 14-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
«Կիրակի վաղ առավոտյան Ջարմ շրջանում սկսված գործողությունների արդյունքում հաջողվել է մի քանի բնակավայր ազատագրել գրոհայիններից: Թալիբների հետ բախման ժամանակ առնվազն 10 գրոհային է ոչնչացվել, այդ թվում` խմբի հրամանատար Մուլլա Նաքիբուլան և 6 արտասահմանցիներ», - հաղորդել է Աֆղանստանի կառավարական ուժերի ներկայացուցիչը:
Նշվում է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները դեռ որևէ մեկնաբանություն չեն տվել կատարվածի առթիվ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



