Յեյլի համալսարանը ռասիզմի մասին վեճերի պատճառով վերանվանել է քոլեջը
МЕЖДУНАРОДНОЕՅեյլի համալսարանի ղեկավարությունը որոշել է փոխել քոլեջներից մեկի անվանումը, որը կոչել էին հարավային նահանգների ստրկատիրական քաղաքականության գաղափարախոս, 19-րդ դարի քաղաքական գործիչ Ջոն Կալխունի պատվին:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հիմա քոլեջը կկոչվի ամերիկացի գիտնական, ԱՄՆ նավատորմի ադմիրալ Գրեյս Հոփերի անունով:
2015 թվականին համալսարանում ուսանողական բողոք է բռնկվել, որի մասնակիցները պահանջել են վերանվանել քոլեջը: Համալսարանի նախագահ Փիթեր Սալովեյը հատուկ հանձնաժողով է ստեղծել, իսկ փետրվարի 11-ին Սալովեյը հայտարարել է, որ վերանվանման որոշումը բացառիկ է, քանի որ ԱՄՆ 7-րդ փոխնախագահ Կալխունի գործունեությունը հակասում է համալսարանի արժեքներին:
Բուհի ղեկավարությունը, միաժամանակ, նշել է, որ քոլեջից չեն հեռացվի Կալխունի հետ կապված խորհրդանիշերը եւ ուսանողներին թույլ կտան կոչել հին անունով:



