Չինացի զինվորականը հայրենիք է վերադարձել Հնդկաստանում կեսդարյա գերությունից հետո
МЕЖДУНАРОДНОЕՉինացի ռազմական տեսուչ Վան Ցին առաջին անգամ կարողացել է հանդիպել իր ընտանիքի հետ 1963 թվականից ի վեր, երբ վերջինս սխալմամբ անցել էր Հնդկաստանի տարածք և հարևան երկրում պահվել է որպես ռազմագերի:
Ինչպես հայտնում է BBC-ն, տղամարդը Չինաստան է վերադարձել 54 տարի անց միայն: Իր հայրենի Սյանյան քաղաքի օդանավակայանում նրան դիմավորել են ոչ միայն ընտանիքի բոլոր անդամները, այլև համաքաղաքացիները` «Բարի գալուստ տուն, զինվոր. դժվար էր ճանապարհդ» գրությամբ մեծ պաստառով:
Չինացու վերադարձի հարցով վերջերս զբաղվել է Չինաստանի ԱԳՆ-ն, սակայն գործը դժվարությամբ էր առաջ գնում անդադար ավելացող խնդիրների պատճառով:
Ավելի քան կես դար տևած բացակայության ընթացքում չինացին ամուսնացել է Հնդկաստանում: Նա կալանքի տակ է եղել 7 տարի, իսկ ձերբակալությանը հաջորդած 47 տարվա ընթացքում նա ջրաղացպանի մասնագիտություն է ձեռք բերել և ընտանիք կազմել:



