Թրամփը խոստացել է նվազեցնել Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի արժեքը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի նվազեցնել Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի շինարարության արժեքը: Корреспондент-ի փոխանցմամբ` ԱՄՆ առաջնորդն այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Կարծում եմ, որ մեր մեծ սահմանային պատն ավելի թանկարժեք կլինի, քան նախապես ծրագրել էին իշխանությունները: Բայց ես դեռ չեմ մասնակցել դիղայնի մասին քննարկումներին, ես բանակցություններ չեմ վարել: Երբ ես միանամ քննարկումներին, գինը կտրուկ կնվազի», - գրել է քաղաքական գործիչը:
Թրամփը հիշեցրել է նաև, որ վերջերս իրեն հաջողվել է նվազեցնել F-35 կործանիչների արտադրության և նոր նախագահական ինքնաթիռի արտադրման համար նախատեսված ծախսերը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱՄՆ-ն մտադիր է 21.6 մլրդ դոլար ծախսել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել 1 տարում, իսկ պատի երկարությունը կկազմի 2000 կմ:



