Վրաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ Զինուժի մարտական վերապատրաստման կենտրոն կկառուցվի
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ Զինված ուժերի մարտական վերապատրաստման կենտրոն կկառուցվի: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Վրացական գերատեսչությունից հայտնել են Գերմանիայում ամերիկյան ուժերի վերապատրաստման բազայում այսօր վրաց պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և Եվրոպայում ամերիկյան ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսի հանդիպման մասին:
Վրաստանի ՊՆ-ի տվյալներով` հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթերը բնորոշում են փոխգործունեության երկարատև նպատակները: Երկու երկրի համագործակցության` ավելի վաղ հաստատված ծրագրով նախատեսվում է Վրաստանում Զինուժի մարտական պատրաստվածության կենտրոն ստեղծել` Գերմանիայում գործող ամերիկյան կենտրոնի օրինակով:



