Էռնա Յուզբաշյանն ամեն անգամ Արցախ այցելելիս զգում է իր արմատների ուժը
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էռնա Յուզբաշյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին, Վլադիմիր Ստեփանյանցին և Ռուսլան Էյլազյանին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթ ի և երիտասարդության հարցերի նախարարությունից, ողջունելով հյուրերին, նախարարը նախ շնորհավորել է Էռնա Յուզբաշյանին՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու առթիվ:
«Կապ չունի, թե որտեղ եք բնակվում: Բոլորը սիրում ու գնահատում են Ձեզ: Դուք պատկանում եք այն սերնդին, որն ապացուցեց, որ երգն, իսկապես, հոգի ունի »,- ասել է Նարինե Աղաբալյանը:
Երգչուհին խոստովանել է, որ ամեն անգամ Արցախ այցելելիս զգում է իր արմատների ուժը: Էռնա Յուզբաշյանի համար 2015-ը հոբելյանական տարի է. լրանում է նրա ստեղծագործական գործունեության 35-րդ տարին, ինչի առթիվ երգչուհին հոբելյանական համերգով հանդես կգա նաև Արցախում:



