Էրդողանի վերաբերվող երգիծական հրապարակումները Գերմանիայում կրկին արգելված են
МЕЖДУНАРОДНОЕՀամբուրգի դատարանը ուժի մեջ է թողել լրագրող Յան Բյոմերմանի՝ Էրդողանի վերաբերվող երգիծական հրապարակումների վերաբերյալ արգելքը, քանի որ դրանք վիրավորում են Թուրքիայի նախագահին։ ZDF հեռուստաալիքի հաղորդավարին արգելվել է կրկնել Էրդողանի վերաբերյալ երգիծակական բանաստեղծությունների հատկապես սեռական ենթատեքստով վիճելի հատվածները, հաղորդում է DW–ն։
Միեւնույն ժամանակ, դատարանը հրաժարվել է կատարել Թուրքիայի նախագահի պահանջը՝ ամբողջությամբ արգելել Բյոմերմանի սատիրան։
Թուրքիայի նախագահին ծաղրող սկեչը ZDFneo հեռուստաալիքով եթեր էր հեռարձակվել 2016 թվականի մարտի 31–ին։ Անկարան անմիջապես պահանջել էր քրեական պատասխանատվության կանչել լրագրողին՝ մեղադրելով նրան Էրդողանին վիրավորելու համար։ Գերմանիայի կառավարությունը որոշել էր հետաքննություն սկսել լրագրողի նկատմամբ, ինչը առաջացրել էր իշխանական կոալիցիայի ներսում վեճեր եւ ընդդիմադիր կուսակցությունների եւ Գերմանիայի լրագրողների միության սուր քննադատությունը։



