Ереван, 08.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհահռչակ աստղեր, ովքեր ողբերգական անցյալ են ունեցել

ЛАЙФ

1 Շարլիզ Թերոն

Shabat.am-ը գրում է.

Այս օսկարակիր դերասանուհին ողբերգական անցյալ ունի: Նրա հայրը հարբեցող էր: Հարբած ժամանակ նա հաճախ բռնություն էր գործադրում ընտանիքի անդամների նկատմամբ: Ընտանեկան վեճերից մեկը չափից ավելի թեժացավ: Շարլիզի հարբած հայրը կրկին բռնության դիմեց՝ հարձակվելով նրա մոր վրա և սպառնալիքներ հնչեցնելով թե՛ Շարլիզի, թե՛ իր կնոջ հասցեին: Փորձելով պաշտպանել իր դստերն ու ինքն իրեն՝ Շարլիզի մայրը կրակեց ու սպանեց իր ամուսնուն: Այդ ժամանակ Շարլիզն ընդամենը 15 տարեկան էր:

2 Լեյտոն Միսթեր

Այս գեղեցիկ հոլիվուդյան աստղը բավականին բարդ ճանապարհ է անցել: Ծննդյան օրից ի վեր նրա կյանքը լի է եղել բարդություններով: Լեյտոնի ծնվելուց անմիջապես հետո նրա մորը բանտ տարան: Նա հայտնվել էր ճաղերի հետևում, որովհետև նա իր հոր, քրոջ ու Միսթերի հոր հետ մարիխուանայի բիզնեսի մեջ էր ներգրավված (նա օգնում էր մաքսանենգ ճանապարհով մարիխուանա տեղափոխել երկրից):

Օփրա Ուինֆրի

Այս սիրված ու ճանաչված աստղը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա ծնողները դեռևս դեռահասներ էին, երբ Օփրան ծնվեց: Նրանք այդ ժամանակ բնակվում էին Միսսիսպիում: Օփրան շատ փոքր էր, երբ նրա ծնողներն ամուսնալուծվեցին:

Վիսկոնսին տեղափոխվելուց հետո նրա ազգականները շարունակ սեռական ոտնձգություններ էին գործում նրա հանդեպ: Ինը տարեկանում Ուինֆրիին բռնաբարեցին: Դա ծանր հարված էր, որի մասին նա փորձում էր մոռանալ ալկոհոլի, թմրադեղերի և սեքսի միջոցով: 14 տարեկանում Օփրա Ուինֆրին հղիացավ: Վաղաժամ ծննդաբերության պատճառով նրա երեխան կարճ ժամանակ անց մահացավ: Օփրայի կյանքում մի նոր ու լուսավոր փուլ սկսվեց այն ժամանակ, երբ նա սկսեց հեռուստաընկերություններից մեկում աշխատել իբրև հաղորդավարուհի: Այդ ժամանակ նրա մտքով էլ չէր անցնում, որ իրեն վիճակված է դառնալ աշխարհի ամենահայտնի հեռուստաաստղերից մեկը:

4 Շանիա Թվեյն

SHANIA-TWAIN-at-the-2013-Billboard-Music-Awards-in-Las-Vegas-5

Այս կանադացի երգչուհին ստիպված է եղել անցնել բազում դժվարությունների միջով: Նրա ընտանիքն այնքան աղքատ էր, որ հաճախ հարկ էր լինում պայքարել քաղցի դեմ: Երբ Շանիան 21 տարեկան էր, նրա մայրն ու խորթ հայրը մահացան ավտոճանապարհային վթարի ժամանակ: Դրանից հետո Շանիան ստիպված էր հոգ տանել ոչ միայն իր, այլև ընտանիքի մյուս երեխաների մասին, ովքեր իրենից տարիքով ավելի փոքր էին: 21-ամյա աղջկա համար սա այնքան էլ հեշտ բան չէր: Սկզբում նա չնչին վարձատրության դիմաց երգում էր հասարակ բարերում, սակայն որոշ ժամանակ անց բախտը ժպտաց նրան, և նա սկսեց իր աստղային կարիերան:

5 Քևին Սփեյսի

Քևին Սփեյսին բավականին տխուր մանկություն է ունեցել: Նա ինքը չի ցանկացել պատմել իր ողբերգական անցյալի մասին: Նրա փոխարեն այդ մասին պատմել է իր եղբայրը: Նա ասել է, որ իրենց հայրը սադիստ էր, ով հաճախ սեռական բռնության էր ենթարկում իրենց: Քևինի հայրը Ամերիկյան նացիստական կուսակցության անդամներից էր:

6 Դեմի Մուր

Դեմի Մուրը մեծացել է հարբեցող մոր ու խորթ հոր ընտանիքում: Նրա մայրը տառապում էր երկբևեռություն խանգարմամբ: Ինչպես հետևում է խանգարման անվանումից, այդ խանգարումն ունեցողները ապրում են երկու ծայրահեղության միջև: Մի պահ անձը կարող է շատ ուրախ թվալ, սակայն ընդամենը մի րոպե անց հանկարծակիորեն ընկճվել: Նրա խորթ հայրը ևս տարվել էր հարբեցողությամբ և հենց այդ պատճառով էլ չէր կարողանում կայուն աշխատանք գտնել: Գումարի բացակայության պատճառով ընտանիքը ստիպված էր 15 անգամ փոխել բնակության վայրը: Մուրի ծնողները կռվում էին իրար հետ՝ հաճախ դիմելով բռունցքների օգնությանը: 1980 թ.-ին Մուրի խորթ հայրն ինքնասպանություն գործեց: Մուրի աստղային կարիերան սկիզբ առավ 1982 թ.-ին, երբ նրան դեր առաջարկվեց մի հեռուստասերիալում:

7 Կիանու Ռիվզ

Այս նշանավոր դերասանն իր կյանքի ընթացքում բազմաթիվ արգելքներ է հաղթահարել: Ռիվզի հայրը լքեց նրան, երբ նա դեռ նոր էր սկսում քայլել: 1993 թ.-ին Ռիվզի մտերիմ ընկեր Ռիվեր Ֆենիկսը մահացավ թմրադեղերի չարաշահման հետևանքով: 2000 թ.-ի հունվարին Ռիվզն ու նրա զուգընկերուհի Ջենիֆեր Սայմը հողին հանձնեցին իրենց մեռելածին դստերը: Դրանից ընդամենը մի տարի անց Ջենիֆեր Սայմը մահացավ ավտովթարից:

8 Ռոուզ Մակգոուեն

Ռոուզ Մակգրոուենը սարսափելի մանկություն է ունեցել: Նրա ընտանիքը «Աստծո երեխաները» անունը կրող աղանդավորական կազմաակերպության մեջ էին ներգրավված: Թեպետ այդ կազմակերպության առաջնորդներն ասում էին, որ իրենք ընդամենը ազատ սիրո կողմնակից էին, Մակգոուենը տեսնում էր, թե նրանք ինչպիսի այլասերված ապրելակերպ ունեին: Հարցազրույցներից մեկում Մակգոուենն ասել է, որ այդ կազմակերպության կին անդամներին վերաբերվում էին որպես գերիների և սեռական ոտնձգություններ գործում նրանց հանդեպ: Բարեբախտաբար, նրա կյանքի այս դաժան փուլը երկար չտևեց: Նրա հայրը դուրս եկավ այդ աղանդավորական կազմակերպությունից, երբ իմացավ, որ այնտեղ պատրաստվում են թույլատրել սեռական կապը երեխաների ու հասուն մարդկանց միջև:

 

Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелей