Ներկայացուցիչների պալատի խոսնակը կասկածում է, որ Թրամփին կհաջողվի կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը կասկածում է, որ նախագահ Թրամփին կհաջողվի կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Միացյալ Նահանգների եւ պուտինյան Ռուսաստանի միջեւ զգալի տարբերությունկա», – ասել է Ռայանը PBS–ին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով, Ռուսաստանի հարցում Թրամփի մոտեցումը, ըստ էության, նման է Ջորջ Բուշ կրտսերի եւ Բարաք Օբամայի դիրքորոշումներին։
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հիշեցրել է Ռուսաստանի հետ այսպես կոչված «վերբեռնման» քաղաքականության մասին, որը փորձում էր կիրառել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ «Կարծում եմ, այն, ինչ փորձում է անել նախագահը, շատ չի տարբերվում Ռուսաստանի հետ նախորդ երկու նախագահների պահվածքից։ Չեմ կարծում, թե դա կաշխատի», – ասել է Ռայանը։
Մեկնաբանելով Թրամփի վերջին հայտարարությունները ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի, Փոլ Ռայանը հատուկ շեշտել է, որ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ չկա «բարոյական հավասարություն»։ «Չեմ կարծում, թե նման բան կա։ Պարզապես, համաձայն չեմ նման գաղափարի հետ», – նշել է Ռայանը։



