Քննարկել են հայ-գերմանական ռազմական համագործակցությունը
МЕЖДУНАРОДНОЕՓետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրության ներկայացնող տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, ԳԴՀ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների կրթության ու վերապատրաստման, Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելությանը համատեղ մասնակցության խնդիրներին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



