Իրանի պաշտպանության նախարարը հերքել է նոր հրթիռային փորձարկման մասին ԶԼՄ-ների հաղորդումը
ОБЩЕСТВОԻրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը «կեղծիք» Է համարել երկրում նոր հրթիռային փորձարկման վերաբերյալ ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդագրությունը:
«Ամերիկացիների այդ պնդումը կեղծիք Է: Դրա նպատակը իրանաֆոբիայի եւ թշնամանքի հետագա բորբոքումն Է»,-հայտարարել Է նա Tasnim գործակալությանը:
Ավելի վաղ Fox News հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին, հայտնել Է, որ Իրանը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն Է անցկացրել Թեհրանից արեւելք տեղակայված մեկնարկային հարթակից:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նույն այդ հարթակից հունվարի վերջին արձակվել Էր միջին հեռահարության հրթիռ, որն անցել Էր մոտավորապես 600 կիլոմետր:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի հուլիսի 20-ի թիվ 2231 բանաձեւը կոչ Է անում Իրանին չանցկացնել նման փորձարկումներ: Թեհրանը նմանօրինակ արձակում Էր իրականացրել նաեւ անցյալ տարվա հուլիսին:
Փետրվարի 3-ին Վաշինգտոնն ընդլայնել Է Թեհրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Սեւ ցուցակում ներառվել են 13 ֆիզիկական անձ եւ 12 ընկերություն: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում պարզաբանել են, որ սահմանափակումների ընդլայնումը կապված Է բալիստիկ հրթիռներ ստեղծելու իրանական ծրագրի, ինչպես նաեւ այն աջակցության հետ, որը Թեհրանը ցուցաբերում Է շիաների «Հզբոլլա» լիբանանյան շարժմանը, որին ԱՄՆ-ում ահաբեկչական են համարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



