Միջազգային Կարմիր խաչը դադարեցրել Է աշխատանքն Աֆղանստանում
ОБЩЕСТВОԿարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունը դադարեցրել Է աշխատանքն Աֆղանստանում իր աշխատակիցների վրա կատարված հարձակումից հետո, որը կազմակերպությունում որակել են «ստոր», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փետրվարի 8-ին Կարմիր մահիկի վեց աշխատակիցներ են զոհվել երկրի հյուսիսում զինված մարդկանց հարձակման հետեւանքով: Եվս երկու աշխատակիցներ անհետ կորել են:
Կարմիր խաչում հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց հումանիտար առաքելությունը, որպեսզի պարզեն, թե ինչ Է տեղի ունենում:
Կազմակերպությունում նաեւ հայտարարել են Աֆղանստանում իրենց աշխատակիցների բռնի մահվան դեպքերի «անընդունելի» ավելացման մասին:
Առաջին անհրաժեշտության իրեր փոխադրող Կարմիր խաչի հումանիտար ավտոշարասյունը, որի կազմում եղել են երեք վարորդ ու հինգ աշխատակիցներ, փետրվարի 8-ին հանկարծակի հարձակման Է ենթարկվել Ջաուզջանի նահանգում:
Ոստիկանությունում կարծում են, որ հարձակումը կազմակերպվել Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



