Բուլկի Արամի համար կկուն կկանչի փետրվարի 10–ին. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Մենք արդեն գրել ենք «ստաժավոր» նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ)` Կոտայքի մարզում նախընտրական արշավ սկսելու մասին: Նա ղեկավարում է այդ տարածքի ՀՀԿ–ն: Գրել էինք նաև որոշ կուսակիցների նկատմամբ նրա հաթաթաների մասին:
Օրերս ՀՀԿ վերնախավը Հարությունյանին հասկացրել է, որ շատ չակտիվանա: Նրան ուղղակի ասել են, որ կուսակցությունը կարող է մտքափոխ լինել ու նրան չթողնել ռեյտինգային պայքարի: Պատճառը մութ պատմություններն են` նրա նախարար եղած ժամանակ (խոշոր կաշառք և այլն):
Արամ Հարությունյանին խոստացել են փետրվարի 10–ին, կուսակցության ԳՄ նիստից հետո իր հարցով վերջնական որոշում կայացնել:
Արամին թույլ կտա՞ն մասնակցել ռեյտինգային ցուցակով, թե՞ նա վերջին շանսից էլ կզրկվի, պարզ կդառնա ապագայում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



