Գերմանիայի դաշնային բանկի նախագահը զգուշացրել է ԱՄՆ–ին ԵՄ–ի հետ առեւտրային պատերազմի դեմ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Բունդեսբանկի նախագահ Յենս Վայդման զգուշացրել է Միացրել Նահանգներին Եվրամիության հետ առեւտրային պատերազմի դեմ։
«Եթե քաղաքական գործիչները առեւտրային պատնեշներ են ստեղծում եւ հրահրում փոխարժեքի նվազում, արդյունքում տուժում են բոլորը», – հայտարարել է Վայդմանը, որը նաեւ Եվրոպական ԿԲ–ի նախագահն է, հաղորդում է DW–ն։
Նա նաեւ նշել է Վաշինգտոնից հնչող «բազմաթիվ մտահոգիչ հայտարարությունները» եւ շեշտել, թե այժմ կարեւոր է «սփափ լինել եւ երկխոսություն սկսել ամերիկյան վարչախմբի հետ»։
Մասնավորապես, խոսելով Միջխաղաղօվկյանոսյան համագործակցության համաձայնագրից Միացյալ Նահանգների հրաժարվելու մասին, բունդեսբանկի նախագահը ասել է, որ թափուր տեղը կզբաղեցնեն ուիշները՝ Չինաստանը եւ Ասիայի այլ երկրները։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի առեւտրային թիվ մեկ գործընկեր է դարձել Չինաստանը, իսկ ԱՄՆ–ը միայն երրորդն է։



