Եմենի բնակիչների օգնության համար անհրաժեշտ է ավելի քան 2 միլիարդ դոլար
МЕЖДУНАРОДНОЕԵմենի բնակիչների համար օգնության համար անհրաժեշտ է 2,1 միլիարդ դոլար՝ այս երկրի համար ռեկորդային գումար։ Զինված հակամարտության մեկնարկից երկու տարի անց Եմենը վերածվել է ավերակների, բնակչության երկու երրորդը թերսնված է։
Ելույթ ունենալով Ժնեւում, Եմենին ցուցաբերվող մարդասիրական օգնության ՄԱԿ–ի համակարգող Ջեյմի ՄըթԳոլդրիկը խոսել է երկրում ստեղծված ծանրագույն իրավիճակի մասին։ «Ձկնորսները չեն կարողանում ծով դուրս գալ, ֆերմերներին թույլ չեն տալիս հողագործությամբ զբաղվել, պետական ծառայողները չեն ստանում աշխատավարձ»,– ասել է նա, – «Մարդիկ ամեն օր կենաց–մահու հարց են լուծում՝ կիսել ուտելիքը բոլորի մեջ, թե կերակրել մեկ երեխայի, վճարել փոքրիկի առողջապահական օգնության համար, թե՝ խնայել։ Եւ այսպես ամեն օր»։
Եմենում աղետաի վիճակը ստեղծվել է կառավարական զորքերի եւ «Ալ–Հուսի» խմբավորման գրոհայինների միջեւ պատերազմի հետեւանքով։



