Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Լապշինի նախադեպը». Բաքուն փորձում է Ղարաբաղի շուրջ ստեղծել «տեղեկատվական վակուում»

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մոսկվան խորը հիասթափված է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Մինսկի որոշմամբ: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու նրա իրավունքները և հետաքրքրությունները պահպանելու ուղղությամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Մտադիր ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Ռուսաստանի քաղաքացու իրավունքների և օրինական հետաքրքրությունների պահպանման համար՝ նրան շուտափույթ իր ընտանիքին վերադարձնելու նպատակով», - նշվում է հաղորդագրության մեջ: 
Իսրայելի ԱԳՆ–ն էլ հայտարարություն է տարածել, որ Լապշինի գործը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։

Բելառուսի կողմից, որն, ի դեպ, ՀՀ–ի դաշնակիցն է ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում, Լապշինի արտահանձնումը Բաքվին քաղաքական ժեստ էր թե՛ Մոսկվային (ռուս–բելառուսական հարաբերությունները վերջերս տնտեսական հողի վրա բավականին լարված էին), թե՛ ՀՀ–ին։ Մինսկն այդ քայլով ցուցադրեց, որ Ղարաբաղում պատերազմի դեպքում ոչ միայն չի աջակցելու ՀՀ–ին, այլև դիտարկում է Ադրբեջանին իր համար ավելի կարևոր տնտեսական, ռազմա–քաղաքական գործընկեր, քան Երևանին։ Լուկաշենկոն «Լապշինի գործը» փորձելու է «թանկ վաճառել» Ալիևի վրա`ստանալով ադրբեջանական նավթ, ներդրումներ, ինչպես նաև բելառուսական ռազմա–արդյունաբերական համալիրի համար հնարավոր գործարքներ` Բաքվին զենքերի վաճառքի կապակցությամբ։
Մինսկը գիտակցում էր, որ Մոսկվան սուր է արձագանքելու Լապշինի արտահանձնմանը, սակայն գնաց այդ քայլին. այստեղ պետք է լինի քաղաքական հաշվարկ։

Այլևս հետ պտտեցնել այս պատմությունն անհնար է, Լապշինն արդեն Բաքվում է և ադրբեջանական իշխանությունները շոու են կազմակերպելու Լապշինի գործից` ցուցադրելով, որ ցանկացած լրագրող, քաղաքական գործիչ, բլոգեր, ով կայցելի Արցախ, կարժանան Լապշինի ճակատագրին։

Ինչպիսի լուծում էլ ստանա Լապշինի գործը, միևնույն է, Ադրբեջանը տեղակատվական առումով շահել է. նա կարողացել է հասնել նրան, որ Մինսկն արտահանձնի նրան, իսկ մինչ այդ Ռամիլ Սաֆարովն էր Հունգարիայից տեղափոխվել Բաքու` չնայած հայկական կողմի բազմաթիվ բողոքներին։ Ադրբեջանն օգտագործում է իր նավթային, խավիարային դիվանագիտությունը, լոբբինգ է անում իր շահերը, իսկ թե ուր է հայկական դիվանագիտությունը, ԱԳՆ–ը և այլ ծառայությունները, դա արդեն հռետորական հարց է։

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության եւ ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում են, որը կրկին ի ցույց է դնում բռնապետության եւ ժողովրդավարության միջեւ առկա խորը անդունդը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»,- ասել է նա:

ՀՀ–ի ԱԳՆ–ի արձագանքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. ինչպես կարող է շատանալ հոսքը`այո, զբոսաշրջիկները՝ այն էլ հիմնականում ազգությամբ հայ, այցելում են Արցախ, սակայն օտարազգի հասարակական գործիչները, լրագրողներն արդեն տասն անգամ մտածելու են և մի կշեռքի նժարին դնեն Ադրբեջանի կողմից աշխարհի ցանկացած անկյունում հետապնդվելու վտանգն ու Բաքու այլևս մուտք չգործելու հեռանկարը` «սև ցուցակում» հայտնվելու պատճառով, իսկ կշեռքի մյուս նժարին` պատերազմական գոտի համարվող Ղարաբաղ այցը։ Այստեղ օտարազգիների մոտ գործելու է ոչ թե հայրենասիրությունը, հայկական Արցախը տեսնելու հետաքրքասիրությունը, այլ սառը դատողությունն ու հաշվարկը։
Իրադարձություններն Արցախում օտարազգիները կարող են լուսաբանել տարածաշրջանային`ադրբեջանական, հայկական ԶԼՄ–ների վրա հղումով, քոմենթով կամ ՀՀ–ում պահելով թղթակից, ով կմեկնի Արցախ ու կլուսաբանի իրադարձությունը։ 
Օտարերկրացի լրագրողների, փորձագետների, հասարակական–քաղաքական գործիչների մուտքն Արցախ խոչընդոտելու Ադրբեջանի ռազմավարությունը հետագայում միայն նոր թափ է ստանալու։

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай