Դոդոնը սխալ է համարել Մոլդովայի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը
МЕЖДУНАРОДНОЕ Մոլդովայի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը զուտ քաղաքական որոշում Էր, այն վաղաժամ Էր ու սխալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
«Ես կարծում եմ, որ 2014 թվականին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը վաղաժամ Էր եւ սխալ: Եվրամիությունը՝ մի կողմից, եւ քաղաքական կուսակցությունները, որոնք կային Մոլդովայում, մյուս կողմից, ընդունեցին զուտ քաղաքական որոշում: Եվրամիության համար, հավանաբար, դա հետաքրքիր Էր Ուկրաինայում ստեղծված իրադրության տեսակետից, իսկ Մոլդովայի քաղաքական կուսակցությունների համար դա կարեւոր Էր 2014 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»,- ասել Է Դոդոնը՝ ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները:
Մոլդովայի նախագահը Բրյուսելում բանակցություններ Է անցկացրել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի եւ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



