Թրամփը հիասթափված է իր մամուլի քարտուղարից եւ նրա համար գործընկեր Է փնտրում. CNN
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված Է իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերից եւ նոր մարդ Է փնտրում Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ներկայում Սփայսերը միաժամանակ զբաղեցնում Է մամուլի քարտուղարի եւ հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը, թեեւ սովորաբար այդ պաշտոններն զբաղեցնում են տարբեր մարդիկ, հիշեցնում Է CNN-ը:
«Դոնալդ Թրամփը հիասթափված Է Սփայսերից»,- նշել Է հեռուստաալիքը: Նա հիշեցնում Է, որ Սփայսերը երկար ժամանակ աշխատում Է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում եւ կուսակցության նախկին նախագահ, իսկ այժմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռինս Փրիբասի մերձավոր զինակիցն Է:
«(Անձնակազմի) հավաքագրման գործընթացին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Թրամփը սրտնեղված Է Փրիբասից վարչակազմում նախագահից հետո հնարավոր Է ամենատեսանելի դիրքում Սփայսերի ընտրության պատճառով»,- գրում Է CNN-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



