Իրանի նախարարն անհրաժեշտ է համարել, որ ՕՊԷՔ-ը շարունակի նավթի արդյունահանման կրճատումը
МЕЖДУНАРОДНОЕ Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել Է, որ ՕՊԷՔ-ը պետք Է քննարկի 2017 թվականի երկրորդ կիսամյակում նավթի արդյունահանման հետագա կրճատման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՕՊԷՔ-ին անհրաժեշտ Է երկրորդ կիսամյակում Էլ կրճատել արդյունահանվող նավթի քանակը: Այդ հարցը քննարկման ու գնահատման կարիք ունի»,- նրա խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը:
Նախարարը նաեւ նշել Է, որ ՕՊԷՔ-ի անդամ երկրները, ինչպես եւ կազմակերպության մեջ չմտնող պետությունները, կատարում են ավելի վաղ կնքված համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները, ինչը դրական ազդեցություն Է գործում նավթաշուկայի վրա:
ՕՊԷՔ-ը 2016 թվականի նոյեմբերի 30-ին պայմանավորվել Է նավթի իր արդյունահանումն օրական 1,2 մլն բարելով՝ մինչեւ 32,5 մլն բարել նվազեցնելու շուրջ: ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրները դեկտեմբերի 10-ին համաձայնեցրել են իրենց արդյունահանումը օրական միագումար 558 հազար բարելով կրճատելը, ընդ որում Ռուսաստանը օրական պետք Է կրճատի 300 հազար բարել: Համաձայնագիրը կնքված Է 2017 թվականի առաջին կիսամյակի համար՝ երկարացնելու հնարավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
4
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
5
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...



