Օլանդը այցելել է ոստիկանների կողմից բռնաբարված երիտասարդին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարի 7-ին հիվանդանոցում այցելել է 22-ամյա Տեոյին, որը ոստիկանների կողմից բռնության զոհ է դարձել Օլն -սու- Բուայում։ Այդ փարիզյան արվարձանում արդեն երրորդ գիշերն է չեն հանդարտվում անկարգությունները, հայտնում է RFI–ն։
Ֆրանսուա Օլանդը շեշտել է այն արժանապատվությունը, որը դրսեւորել է պատանին իր հետ տեղի ունեցածից հետո։
Երիտասարդը վստահեցնում է, որ ոստիկանները իրեն բռնաբարել են մահակով։ Ոստիկաններից մեկին արդեն մեղադրանք են առաջադրել բռնաբարության համար, մյուս երկուսին՝ բռնի գործողությունների համար։ Բժիշկները հայտնել են, որ պատանին, որը վնասվածք էր ստացել հետանցքի շրջանում, երկու ամիս չի կարողանա աշխատել։
Օլանդը նշել է, որ քննիչներն արդեն զբաղվում են այդ գործով ու այն կհասցնեն ավարտին։ Տեոն ինքը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար ու ասել, որ կցանկանար վերադառնալ իր հայրենի քաղաք ու այն տեսնել այնպիսին, ինչպիսին առաջ էր։ Երիտասարդը նաեւ տեղի բնակիչներին կոչ է արել պահպանել միասնականություն ու վստահել դատական համակարգին։
Արդե ն երրորդ գիշերն է Օլն-սու-Բուայում ցուցարարները այրում են մեքենաներ ու աղբամաններ։ Նախօրեին ոստիկանությունը 26 մարդ է ձերբակալել։



