Պուտինը եւ Մերկելը քննարկել են Դոնբասում սրված իրադրությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ. քննարկվել Է Դոնբասի իրադրությունը, լուրջ անհանգստություն Է հայտնվել այնտեղ զինված դիմակայության սրացման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տեղի Է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Քննարկվել Է Ուկրաինայի հարավ-արեւելքում ստեղծված իրադրությունը, որը վերջին օրերին կտրուկ սրվել Է ուկրաինական կողմի սադրիչ գործողությունների պատճառով: Լուրջ անհանգստություն Է հայտնվել զինված դիմակայության սրացման կապակցությամբ, որի հետեւանքով կան մարդկային զոհեր, քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակելի ֆոնդի զգալի ավերածություններ Դոնբասի մի շարք բնակավայրերում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում «պայմանավորվածություն Է ձեռք բերվել՝ ակտիվացնել դիվանագիտական ջանքերը ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով»: «Մասնավորապես, նկատի Է առնվում մոտ ժամանակներս նախատեսել «նորմանադական ձեւաչափով» արտաքին գործերի նախարարների եւ ղեկավարների օգնականների շփումներ, իսկ այնուհետեւ իրադրության քննարկումը շարունակել բարձր մակարդակով»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



