Հիլարի Քլինթոնը տեսաուղերձում հայտարարել Է, որ ապագան կանանց Է պատկանում
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իր մրցակից Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո հրապարակված իր առաջին տեսաուղերձում հայտարարել Է, որ ապագան կանանց Է պատկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Guardian թերթը:
«Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր առջեւ, ես առաջվա պես համոզված եմ, որ, այո՛, ապագան կանանց Է պատկանում»,- ասել Է Քլինթոնը Makers խորհրդաժողովի մասնակիցներին հղած ուղերձում, որը նվիրված Էր նաեւ կանանց իրավունքների պաշտպանությանը:
Քլինթոնը նաեւ հիշեցրել Է հանուն կանանց իրավունքների երթը, որը Թրամփի պաշտոնակալությունից հետո անցկացվել Էր ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել Է ավելի քան 2,5 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



