ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են. Մարգվելաշվիլի
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է վրացական պետության ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները նույն այն ռեժիմում են, որում դրանք եղել են, այսինքն՝ ռազմավարական համբերության ռեժիմում, որն իր բարդ կողմերն ունի: Ես նկատի ունեմ այն համաձայնագրերը, որոնք ռազավարական համագործակցության վերաբերյալ ձեւակերպվել են Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի հետ, եւ դրանք շատ խնդրահարույց են: Մենք այդ մասին խոսում ենք միջազգային բոլոր հարթակներում»,- հայտարարել Է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզել Է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը համարել են արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



