Թուրքիայի իշխանությունները շարունակում են բանակը մաքրել գյուլենականներից
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխանությունները շարունակում են լայնածավալ ձերբակալություններ իրականացնել զինված ուժերի ներսում: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողություններ են իրականացվել 12 նահանգներում, ինչի արդյունքում 32 զինվորականի ձերբակալության որոշում է կայացվել:
Բալըքեսիրի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում շրջանի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը միաժամանակյա հետախուզական գործողություններ է իրականացրել Բալըքեսիրի, Ստամբուլի, Անկարայի, Բուրսայի, Աֆյոնքարահիսարի, Բինգյոլի, Բոլուի և Չանաքքալեի շրջաններում:
32 զինվորականներից 28-ը արդեն ձերբակալվել են, իսկ մյուս 4-ին հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Զինվորականները մեղադրվում են ահաբեկչությանը նպաստելու, գյուլենականներին հարելու և 2016-ի ամռանը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու հատկանիշներով:



