Նախարարը կարևոր փոփոխություններ է խոստանում պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգում
ОБЩЕСТВОԱրդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անբավարար է գնահատում պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը, քաղաքականությունը և արդյունքները: Այս մասին այսօր նա հայտնեց ԱԺ-ում:
Past.am-ի փոխանցմամբ՝ նախարարը ներկայացրեց «Քրեական, Քրեակատարողական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Դատապարտյալների բողոքների մեծ մասը, ըստ Հովհաննիսյանի, կապված են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ոչ պատշաճ կիրառության, հետ: «Մեր գլխավոր նպատակն է դատապարտյալի համար կանխատեսելի դարձնել իր վարքագիծը»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի կառնվեն խրախուսանքի, կարգապահական տույժի առկայություն կամ բացակայություն, պատժի կրման ընթացքում որոշակի կրթական ծրագրերի, մարզական կամ մշակութային միջոցառումների մասնակցություն և այլ հանգամանքներ:
Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ կլինի հոգեբաններից, հոգեբույժներից, կրիմինոլոգներից և այլ մասնագետներից կազմված հանձնաժողով, որի անդամները կներկայացնեն եզրակացություն: Այն հիմք կդառնա, որպեսզի դատարանը որոշի անձի պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը:
Լևոն Փանոսյան



