Նախարարը պետական գնումների համակարգը ներքին արտադրողին խթանելու ամենաարդյունավետ գործիքակազմը չի համարում
ОБЩЕСТВОՄիջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական գնումների համակարգն այն ամենաարդյունավետ գործիքակազմը չէ, որով հարկավոր է խթանել ներքին արտադրողին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ ներքին արտադրողին խթանելու ճիշտ գործիքակազմը պետք է որոշվի առաջարկի քաղաքականությամբ:
«Շատ ավելի լավ է, որ ներքին արտադրողին օժանդակենք ապահովագրությամբ, վարկերի սուբսիդավորմամբ կամ վենչուրային ֆոնդերի ստեղծմամբ: Պետական գնումների գործիքակազմը բավարար չէ ներքին արտադրողներին խթանելու վերաբերյալ դատողություններ անելու համար»,- ասաց նախարարը:
2016 թվականին պետական գնումների ապրանքների և ծառայությունների ծավալը կազմել է 91 մլրդ դրամ:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



