Ռումինիայի կես միլիոն բնակիչներ են փողոց դուրս եկել կառավարության հրաժարականի պահանջով
ОБЩЕСТВОՌումինիայի քաղաքներում շուրջ 500 հազար բնակիչներ են փողոց դուրս եկել կառավարության հրաժարականի պահանջով, այդ թվում՝ 300 հազար մարդ՝ մայրաքաղաք Բուխարեստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Բուխարեստում՝ նախարարների կաբինետի շենքի մերձակա հրապարակում, ցուցարարներն անցկացրել են յուրատեսակ ֆլեշմոբ եւ միաժամանակ վառել բջջային հեռախոսների Էկրաններն ու լապտերիկները: Ակցիային աջակցել են երկրի նաեւ այլ քաղաքներում:
Ժամը մեկ բողոքի ակցիայի մասնակցիները կատարում են Ռումինիայի օրհներգը: Ցուցարարները են պլակատներ են պարզել կառավարության եւ Լիվիու Դրագնյայի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեմ ուղղված կարգախոսներով:
Մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը, սակայն վարչապետ Սորին Գրինդյանուն հայտարարել Է, որ չի թողնի պաշտոնը:
Սա խոշորագույն հանրահավաքն Է 1989 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ տապալվեց Նիկոլաե Չաուշեսկուի գլխավորած կոմունիստական կուսակցության իշխանությունը:
Ավելի վաղ նախարարների կաբինետը հրաժարվել Է այն ուղղումներից, որոնք կարող Էին բերել բանտերից իշխող կուսակցության՝ կոռուպցիոն գործերով դատապարտված կողմնակիցների ազատման: Սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



