Բելգիական համալսարանի դասախոսը մահապատժի է դատապարտվել Իրանում
МЕЖДУНАРОДНОЕԾագումով Իրանից Բրյուսելի ֆլամանդական ազատ համալսարանի 45-ամյա դասախոս Ահմադրեզա Ջալալին Իրանում դատապարտվել է մահապատժի լրտեսության համար: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը, գրում է interfax.ru-ն:
Վճիռը պետք է իրականացվի երկու շաբաթից: Ջալալին ձերբակալվել է Իրանում 2016 թվականի ապրիլին բարեկամներին այցելության ժամանակ:
«Կարևոր հումանիտար աշխատանք իրականացնող գիտնականը դատապարտվել է մահապատժի առանց հանրային դատավարության: Դա միջազգային մարդասիրական իրավունքի սկանդալային խախտում է, որի դեմ մենք պետք է վճռականորեն արձագանքենք»,- ասել է համալսարանի ռեկտոր Քարոլինա Պաուելսը:
Դատապարտված դասախոսի գործընկերների կարծիքով՝ Ջալալին չէր հետաքրքրվում քաղաքականությամբ, և նրանք չեն հավատում, որ նա կարող էր ինչ-որ գործողություններ ձեռնարկել իրանական իշխանությունների դեմ:
Համալսարանի աշխատակիցները կարծում են, որ Ջալալիի ձերբակալության պատճառը կարող էր լինել նրա համալսարանական միջազգային կապերը, այդ թվում Իրանին թշնամաբար վերաբերող երկրների, օրինակ՝ Իսրայելի ներկայացուցիչների հետ: Բայց համալսարանում ընդգծում են, որ նրա բոլոր կապերը կրում էին զուտ գիտական բնույթ:



