Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2017-ի» տոմսերի արժեքը
ОБЩЕСТВОԿիևում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի տոմսերը կարժենան 40-200 եվրո: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերությունից:
«Միջինում տոմսերի արժեքը կտատանվի 40-200 եվրոյի միջև, VIP-տոմսերը կարժենան 200 եվրոյից քիչ ավելի», - ասել է ուկրաինական հանրային հեռարձակող ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով` տոմսի գինը հաշվարկելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դա միջազգային մրցույթ է, և տոմսերը գնելու են ոչ միայն ուկրաինացիները:
Նշվում է, որ տոմսեր են վաճառվելու 9 միջոցառման համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել «Եվրատեսիլ-2017-ի» կարգախոսը` Celebrate Diversity։
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



