Բելգրադի կենտրոնում 500կգ-անոց ռումբ է պայթեցվել
МЕЖДУНАРОДНОЕԲելգրադի կենտրոնում բազմահարկ համալիրի կառուցման համար տարածք պատրաստելիս հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների շուրջ 500-կիլոգրամանոց ռումբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «РТС»-ին:
Ռումբը հայտնաբերվել է 9 մետր խորության վրա: Քանի որ այն տեղափոխելն անհնարին է եղել, որոշվել է տեղում այն պայթեցնել:
«Ռումբը ոչնչացնելու գործողությունն անց է կացվել լիովին ըստ պլանի: Շնորհակալ եմ քաղաքացիական պաշտպանության ծառայության բոլոր աշխատակիցներին»,- ասել է նախարարի օգնական և արտակարգ իրավիճակների հարցով ղեկավար Պրեդրագ Մարիչը:
Գործողության ժամանակ փակվել են մոտակա չորս փողոցները: Ռումբի պայթյունը սեյսմիկ ցնումներ է առաջացրել 1.3 մագնիտուդ ուժգնությամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



