Էստոնիայի նախագահը հեղինակավոր դահուկավազքի մարաթոնում 70-րդ տեղն է զբաղեցրել
МЕЖДУНАРОДНОЕԷստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Ֆինլանդիայում անցկացվող «Ֆինլանդիա Հիիտո» հեղինակավոր դահուկային մարաթոնում մասնակցել է կանանց շրջանում ազատ ոճի 50 կմ-անոց մրցավազքին:
Ըստ Delfi-ի՝ նախագահը 70-րդ տեղն է զբաղեցրել՝ սահմանված տարածությունն անցնելով 4 ժամ 7 րոպե 30.4 վայրկյանում: Ընդհանուր առմամբ, 50 կմ-անոց մրցավազքին 215 կին է մասնակցել:
Մարաթոնին մասնակցել են նաեւ Էստոնիայի նախագահի ամուսինն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը: Կալյուլայդը հայտնի է սպորտի հանդեպ մեծ սիրով: Անցյալ կիրակի էլ նա մասնակցել էր Վիլյանդի լճի վրա անցկացված Մուլգի չմշկավազքին:
«Ֆինլանդիա Հիիտո» ամենամյա մարաթոնին ամեն տարի շուրջ 6 հազար դահուկորդ է մասնակցում ամբողջ աշխարհից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



