Մենք չենք շտապեցնի Սիրիայի հարցով ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՌուսական կողմը չի ծրագրում շտապեցնել սիրիական կարգավորման հարցով ժնևյան գործընթացը Աստանայում տեղի ունեցած կոնֆերանսից հետո: Profil-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք ծրագրում շտապեցնել ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով: Մենք աջակցում ենք միջսիրիական բանակցությունների վերսկսմանը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հովանու ներքո: Նախկինի պես համարում ենք, որ դրանց ձևաչափը պետք է լինի լայն, ներառական, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևով»,- ասել է նա:
Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կոնկրետ միջոցներ է ձեռնարկում Ժնևում բանակցային գործընթացին նպաստելու ուղղությամբ, որն ազդակ է ստացել Աստանայում հանդիպման շնորհիվ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



