Spiegel ամսագրի շապիկին հայտնված Դոնալդ Թրամփի նկարը բուռն քննարկումների առիթ է դարձել
ОБЩЕСТВОԳերմանական Der Spiegel ամսագիրը փետրվարի 4-ին լույս տեսած համարի շապիկին լուսանկար է տեղադրել, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատկերված է ձեռքին Ազատության արձանի կտրված գլխով և արյունոտ դանակով: Իսկ լուսանկարի վրա առկա գրառումն ասում է. «Ամերիկան առաջին հերթին»:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, պատկերապատման հեղինակը կուբայական ծագում ունեցող նկարիչ Էդել Ռոդրիգեսն է, ով Թրամփի մասնակցությամբ ևս երկու նկար էր պատկերել Time հանդեսի համար: Դրանցից մեկը, որում պատկերված էր «հալչող դեմքով» Թրամփը, հրապարակվել էր 2016-ի օգոստոսին, իսկ երկրորդը, որում Թրամփը ևս հալչող կերպարով է ներկայացվել, հոկտեմբերին:
Der Spiegel-ի նոր համարի շապիկը խորհրդանշում է ամերիկացի առաջնորդի միգրացիոն քաղաքականութունը, մասնավորապես հունվարի 27-ին նրա կողմից ստորագրված հրամանագիրը, որով արգելվում էր մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների և փախստականների մուտքը ԱՄՆ:




